News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք մայիսի 1-ից զորակոչային միջոցառումներն արդեն սկսել ենք, հիմա ակտիվ բժշկական փորձաքննության փուլերն են, հուլիսի 1-ից սկսելու ենք համալրման գործընթացը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Մի քանի նորարարություն ենք արել՝ պայմանավորված համավարակի հետ: Այլեւս չի թույլատրվելու ծնողների եւ հարազատների մուտքը կենտրոնական հավաքակայան, բայց մենք հանձնառություն ենք վերցրել եւ բոլոր զորակոչային տարածքային ստորաբաժանումներում տեղադրել ենք մոնիտորները եւ ուղիղ կապով ցանկացած մարզում կարող են հետեւել, թե ինչպես է ընթանում զորակոչը՝ իհարկե, գաղտնագրված կապի միջոցով: Կարողանալու են հետեւել, թե որտեղ է վիճակահանությամբ նախորոշվելու իրենց զինակոչիկը»,-ասաց նա:

Հարցին, թե զինակոչիկները թեստավորվելո՞ւ են, Գաբրիել բալայանը պատասխանեց. «Եթե ցուցում է լինում, թեստավորում անցակցվում է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ