News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանում է Ռուսաստանին G7 գագաթնաժողովին հրավիրելու իր որոշումը՝ պնդելով, որ այն թելադրված է «առողջ դատողությամբ»:

Fox News ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ նրան հարցրել են՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի է համաշխարհային առաջնորդների խումբ վերադառնալուն, ինչին Թրամփը պատասխանել է. «Հարցը նրանում չէ, թե ինչ է նա արել, այստեղ խոսքը առողջ դատողության մասին է: Մենք ունենք մեծ յոթնյակ, նա այնտեղ չկա: Հանդիպման կեսը նվիրված է Ռուսաստանին, որն այնտեղ չկա»:

Թրամփը որպես օրինակ նշել է Պուտինի համագործակցությունը օրինակ նավթային վերջին ճգնաժամի ընթացքում, բայց խոստովանել է, որ դա եւս օգուտ է բերել Ռուսաստանին: Նա նաեւ նշել է, որ ավելի հեշտ կլիներ պայմանավորվել նոր միջուկային պայմանագրի շուրջ, եթե Պուտինը ներկա լիներ այդ հանդիպմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ