News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր դեսպան է նշանակվել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ծովինար Համբարձումյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,-ասված է հրամանագրում:

Ծովինար Համբարձումյանը ծնվել է 1971թ-ի հուլիսի 5-ին, Երևանում։

Կրթություն

1989-1994թթ. - Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, Արևելյան լեզուներ և գրականություն (թուրքագետ)
2005-2006 թթ. - Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
2008 թ. - ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, Անվտանգային գիտություններ, Հռոմ, Իտալիա
Աշխատանքային գործունեություն
1992-1995 թթ. - Էջմիածնի Ներսիսյան վարժարան, թուրքագիտության ուսուցչուհի
1995-1996 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի վերլուծական բաժին, փորձագետ
1996-1998 թթ. - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականի աշխատակազմ, 1-ին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ
1998-1998 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի վերլուծական ծառայություն, առաջատար մասնագետ
1998-2002 թթ. - ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ, գլխավոր մասնագետ
2002- 2018 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչություն, գլխավոր մասնագետ, խորհրդատու, վարչության պետ
2018 թ. հունիսի 27-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Այլ տվյալներ

2015 թ. 2-րդ դասի պետական խորհրդական է։
2007 թ. պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
2017 թ․ պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
Հեղինակել է «Կարո՞ղ է ժողովրդավարությունն անվտանգություն բերել Հարավային Կովկաս» հետազոտական մենագրությունը ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջում (90 էջ, Հռոմ, 2010թ., անգլերեն լեզվով):
Հեղինակել է «Կանանց տնտեսական և սոցիալական իրավունքների իրացման և մոնիտորինգի մեխանիզմները. քաղված դասեր», Եվրոպայի խորհրդի քաղաքական դպրոցների ասոցիացիայի պաշտոնական կայքէջ (9 էջ, 2018թ, անգլերեն լեզվով):
2008 թվականից ի վեր՝ որպես միջազգային դիտորդ, ընդգրկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություններում՝ դիտարկելով և գնահատելով տարբեր երկրներում ընտրական գործընթացները։
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների, ինչպես նաև իտալերենի (աշխատանքային մակարդակով)։

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ