News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում:

Ամենօրյա մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսվարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը: Այսօր՝ 03.06.2020թ, շրջայցեր են եղել Երևանի Դավթաշեն, Արաբկիր, ինչպես նաև կրկնայցեր՝ Կենտրոն վարչական շրջաններում:

Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի  վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

Այսօր նաև 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը, իսկ մեկինը, որն արդեն երկրորդ անգամ էր խախտում պարետի որոշման պահանջները՝  48 ժամով:

Տպել
Ամենաշատ