News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է լարվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին օրերի թվաբանությունն ինձ համար որեւէ ձեւով հասկանալի չէր, որովհետեւ մենք մի քանի անգամ քննել եւ վերաքննել են պարետատան սահմանած  կանոնները եւ որեւէ կասկած չունենք, որ այդ կանոնները պահպանումը պետք է բերեր համաճարակի նոր դեպքերի էական նվազման:

Պատճառների մասին պետական մարմինների զեկույցները ինձ չէին բավարարում, եւ ես դիմեցի ինձ համար ամենավստահելի մեթոդներից մեկին, դիմեցի հանրությանը, որպեսզի ֆեյսբուքի օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների չպահպանման աղաղակող դեպքերի մասին: Այս գործընթացում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն: Դա այն է, որ ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման համատարած ծավալների հետ:

Ըստ էության, այս վիճակում շատ ընդունված է եւ առաջին ռեակցիան այն է, որ պետք է քննադատության խոսքեր ասել ոստիկանության հասցեին, եւ այդ քննադատությունը հասկանալի է, բայց իրավիճակի ուսումնասիրության արդյունքում ես արձանագրեցի, որ մենք գործ ունենք հեղափոխության ժամանակ հաստատված իրավիճակի հայելային պատկերի հետ:

Դեռ այն ժամանակ ասել եմ, որ ոստիկանության արդյունավետությունը կախված է դրա ծավալից: Կա մի ծավալ, որից ավել ոչ մի ուժային կառույց աշխարհում չի կարող դրա դեմ պայքարել: Եթե սահմանված կանոնները չի պահպանվում 10,20,30 տոկոսի կողմից, էդ դեպքում ոստիկանության ներգործությունը լինել արդյունավետ, բայց եթե մեծամասնության կողմից չի պահպանվում, սա դուրս է գալիս վերահսկողությունից»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ եչեկ իրենք արձանագրել են, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանում հանրության ամենատարբեր շերտերը, ամենալայն ծավալներով. «Այս ընթացքում մեզ հաջողվեց տեղի ունեցած եւ տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, վերջին զանգեր, ծնունդներ, այլ տոնական միջոցառումներ: Այս ամենը իր ծավալներով ըստ էության, մեզ բերեց եզրակացության, որ գործ ունենք կանոնները ապակենտրոն չպահպանման հետ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մյանմայում թույլատրել են վագրերի, մողեսների եւ անհետացման սպառնալիքի տակ գտնվող այլ տեսակների կոմերցիոն բուծումը
Հունիսին Մյանմայի անտառտնտեսության վարչությունը հանգիստ կանաչ լույս տվեց մասնավոր կենդանաբանական այգիներին՝ 90 տեսակի բուծման լիցենզիա ստանալու համար․․․
Կառավարությունը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրում. Օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու հա՞րցն է
Հուլիսի 13-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը…
Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
հանրապետությունում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից քիչ ավելի տնտեսավարողների գործունեությունը…
Դիմակը կարելի է հանել միայն սնվելիս եւ լողալիս. ոստիկանության ուժեղացված ստուգայցը Սեւանա լճում եւ ափամերձ տարածքներում
Այն քաղաքացիները, ովքեր չեն հետեւում այս կանոններին վարչական պատասխանատվության են ենթարկվում…
Արցախում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը…
Տնտեսական հարցերի եվրահանձնակատարը հայտնել է ռեցեսիայի սպառնալիքի մասին