News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների եւ ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից  931-ը նախօրեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Արձանագրությունները հիմնականում քաղաքացիների կողմից դիմակ չկրելու, վարորդների կողմից դիմակ չկրելու, փողոցում դիմակի առկայության բացակայության, կանգառներում դիմակ չկրելու, վարորդների եւ ուղեւորների կողմից դիմակ չկրելու փաստերով են կազմվում»,- ասաց ոստիկանապետը։

Արման Սարգսյանը նշեց, որ ամենօրյա ռեյդեր են իրականացվում, տեղադրվում են շարժական անցակետեր, որոնց միջոցով ոստիկանները ստուգում են դիմակի առկայության, կրելու դեպքերը եւ արձանագրում խախտումները։ Ոստիկանությունը ռեյդեր է անցկացնում տեսչական մարմնի հետ համատեղ աշխատելով, անհրաժեշտության դեպքում կրկնակի ստուգում՝ խախտումը արդյոք վերացվել է, թե ոչ։ Արման Սարգսյանը նշեց, որ այդ գործին ոստիկանությանը օգնում էն նաեւ պետական այլ մարմինների աշխատակիցներ։

«Ոստիկանության ստորաբաժանումների հետ իրականցնում են իրազեկման աշխատանքներ պարետատան պահանջները հստակորեն եւ անշեղորեն կատարելու ուղղությամբ։ Բացի այդ՝ որոշակի խնդիրներ են ստեղծվում հոգեհանգիստների ու հուղարկավորությունների ընթացքում, ինչպես բոլորին հայտնի է, ոստիկանության կարգախմբերը նաեւ ծառայություն են իրականացնում այս վայրերում եւ կրկին քաղաքացիներին կոչ ենք անում հետեւել կանոններին եւ չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են առաջացնել իրավական հետեւանքներ»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մյանմայում թույլատրել են վագրերի, մողեսների եւ անհետացման սպառնալիքի տակ գտնվող այլ տեսակների կոմերցիոն բուծումը
Հունիսին Մյանմայի անտառտնտեսության վարչությունը հանգիստ կանաչ լույս տվեց մասնավոր կենդանաբանական այգիներին՝ 90 տեսակի բուծման լիցենզիա ստանալու համար․․․
Կառավարությունը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրում. Օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու հա՞րցն է
Հուլիսի 13-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը…
Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
հանրապետությունում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից քիչ ավելի տնտեսավարողների գործունեությունը…
Դիմակը կարելի է հանել միայն սնվելիս եւ լողալիս. ոստիկանության ուժեղացված ստուգայցը Սեւանա լճում եւ ափամերձ տարածքներում
Այն քաղաքացիները, ովքեր չեն հետեւում այս կանոններին վարչական պատասխանատվության են ենթարկվում…
Արցախում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը…
Տնտեսական հարցերի եվրահանձնակատարը հայտնել է ռեցեսիայի սպառնալիքի մասին