News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կառավարության համար եկել է բազմաթիվ պրոբլեմների հետ առերեսվելու ժամանակը․ այնինչ կարելի էր խելացի լինել և խուսափել շատ ու շատ խնդիրներից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Այսօր վարչապետի լայվը, կորոնավիրուսի դեմ ձախողվող պայքարում մեղավորների փնտրտուքի ու անհատական պատասխանատվության մասին էր։ Ճիշտ է ասում Փաշինյանը, որ մեր ժողովուրդը կարգուկանոն չի պահում, որ ժողովուրդը կառավարության ու պարետատան որոշումներին չի ենթարկվում, և չի հարգում դրանք։ Իսկ առանց դրա՝ վիրուսի դեմ պայքարը չի հաջողվելու», գրել է Ա․Զաքարյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ բոլորը պետք է պատասխանատվություն վերցնենք՝ առանց բացառության․

«Վստահ եմ, որ սա գիտակցում է յուրաքանչյուր մարդ, թեկուզև բնազդաբար։ Գիտակցում է, որ վարակը վտանգավո՜ր է, բայց պահանջներին չի հետևում։ Ինչու՞։ Իսկ միգուցե չի՞ հավատում, կամ չի՞ վստահում։ Գուցե սոցիալական բեռն ավելի՞  ծանր է, քան վարակի վտանգը։ Իսկ գուցե՞ մարդիկ ընդհանրապես ապագայի համար են սկսել անհանգստանալ։

Սովորաբար նորմալ մարդը խուսափում է վախի, անորոշության ու անկայունությունների մթնոլորտից։ Վիրուսի ստեղծած վախն ու անկայունությունները՝ մտածող մարդկանց մոտ բազում այլ հարցեր են առաջ», նշել է Արտակ Զաքարյանը եւ ընդգծել, որ սեփական դատողությունների պակաս մեր ժողովուրդը երբեք չի ունեցել։

«Միայն մանիպուլյացիայի ենթարկված մարդիկ են ապրում ուրիշի ուղեղով։ Փաշինյանը ցանկանում է, որ մարդիկ շարունակեն ապրել իր պատկերացրածով։ Որ ինչպես մի ժամանակ էր՝ 8։15 փողոցները փակեն, 9։30 դատարանները փակեն, 10։20 հավաքվեն հրապարակում, երբ ասեն՝ գոռան դըմփ, դըմփ, հու, երեկոյան 20։00 շերեփ խփեն և այլն։ Բայց դա մի փուլ էր մեր կյանքում, որն անցավ։ Հիմա շատ մարդիկ իրատես են ու պրագմատիկ։ Իսկ դա նշանակում է, որ կառավարության համար եկել է բազմաթիվ պրոբլեմների հետ առերեսվելու ժամանակը։ Այնինչ կարելի էր խելացի լինել և խուսափել շատ ու շատ խնդիրներից։

Մարդիկ հազար ու մի դարդ ունեն, որոնց դեմ նույնիսկ կորոնավիրուսը ոչինչ անել չի կարող։ Եվ այդ խնդիրների լուծման իրենց մեթոդները հաճախ նաև անտեսում են համավարակի պահանջները։ Ցավալի է, բայց փաստ», նշել է Ա․Զաքարյանը եւ հետգրություն թողել․

«Հ.Գ. Այնուամենայնիվ, դիմակդ դիր, սիրելի՛ հայրենակից։ Դա անհրաժեշտ է, և ոչ բավարար»։

Տպել