News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է տարածաշրջանում 5G աշտարակների տեղադրման մասին լուրերը եւ կոչ է արել չհավատալ մարդկանց կառավարելու համար «չիպավորման» մասին լուրերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանրապետության բնակչության շրջանում սոցցանցերի միջոցով լուրեր են տարածվում, որ իբր տարածաշրջան է ժամանել 5G աշտարակների տեղադրման տեխնիկա։ Տարածված աուդիոձայնագրությոն մեջ կինը բողոքում է վատ ինքնազգացողությունից՝ դրանում մեղադրելով նոր տեխնոլոգիաներին։

«Դրանք խոսակցություններ են, սուտ եւ սադրանք: Չեչնիայում ոչ մի աշտարակ չկա, ոչ ոք չի պատրաստվում դրանք տեղադրել, եւ այդպիսի հնարավորություն էլ չկա: Եթե դա անեին, ես հաճույքով կաջակցեի դրան, դա նոր տեխնոլոգիա է, որը բարելավում է ինտերնետի որակը եւ արագությունը: Մեզ մոտ դեռեւս 4G-ն լիովին իրացված չէ եւ նորմալ չի աշխատում, երեխաները չեն կարողասնում լիարժեք հեռավար պարապել՝ կապի որակի պատճառով»,- Instagram-ի ուղիղ եթերում ասել է Կադիրովը:

Նա հիշեցրել է, որ հարեւան հանրապետություններում, այդպիսի սադրիչ լուրերի եւ աշտարակին հասցրած վնասի պատճառով կապի խափանումներ են սկսվել: «Հիմա նրանք դժգոհում են, որ կապ չկա։ Ես առաջինը կհամաձայնեի 5G-ին, եթե մեզ մոտ դա անեին»,- հավելել է Կադիրովը:

Նա բացատրել է, որ տեխնիկան, որը տեսել են որոշ բնակավայրերում, պատկանում է «Գրոզնեֆթգազ»-ին եւ զբաղվում է երկրաբանական հետախուզությամբ ու հորատմամբ։

Կադիրովը մարդկանց կոչ է արել չհավատալ «չիպավորման»մասին լուրերին: «Ես առաջինը դեմ կլինեի այդ «չիպավորմանը», ես երբեք թույլ չէի տա որեւէ մեկին կառավարել մարդուն, որին ստեղծել է Ալլահը: Ինձ համար ամենավատ բանը Ամենակարողի հետ կապը կորցնելն է, ավելի լավ է մեռնել, քան համակերպվել դրա հետ»,- ընդգծել է հանրապետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել