News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հունիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին են բերել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 17-ամյա մի բնակչի: Այս մասին NEWS.am-ը տեեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և գաղտնի փականով դանակ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ