News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում այն մասին, թե ինչպես է անպատասխանատու քաղաքացիների պատճառով տարածվում կորոնավիրուսային համավարակը, պարզվում է՝ իր իսկ մերձավոր շրջապատում կան անձինք, որոնց վրա չի տարածվում արտակարգ դրության ու մոլեգնող համավարակի պայմաններում մասշտաբային միջոցառումներ անելու արգելքը: Այս մասին գրել է 168․am-ը։

«Մարդիկ հարսանիքներ, թերևս, կնունք-ծնունդներ ևս շատ հանգիստ կազմակերպում են: Ավելին, այդ մասին նաև տեսանյութեր են հրապարակում և գովազդում սեփական ռեստորանային համալիրը», գրել է կայքը եւ  ներկայացրել  փաստեր։

«Եվ այսպես, մինչ երկրում մոլեգնող համաճարակը թևակոխել է անկառավարելի փուլ, Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամ, ավելի ստույգ` Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ տղա, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ընտանիքին պատկանող «Լիգո գարդեն» ժամանցի համալիրում հարսանիքներ են, միջոցառումների հրավերներ։ Ռեստորանային համալիրը, որը պատկանում է Ռաֆիկ Մաշադյանի պետական պաշտոնյա փեսային, գտնվում է քաղաքից դուրս, և, թերևս, նաև հենց այդ հանգամանքով է պայմանավորված պարետատան ու անձամբ վարչապետի ցուցումներն անտեսելը», գրել է 168.am-ը եւ հիշեցնում, որ երեկ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների` աշխատանքից գերբեռնված ավտոբուսով տուն գնալու լուսանկարի տարածումից հետո կասեցվեց ֆաբրիկայի աշխատանքը 72 ժամով, «մինչդեռ բազմամարդ միջոցառումներ կազմակերպող «Լիգո գարդեն» ժամանցի համալիրը հանգիստ շարունակում է իր անխափան գործունեության ծավալումը»:

«Այս տեսանյութում, օրինակ, հարսանիք է: Հրապարակված է Արամ Մկրտչյան օգտատիրոջ կողմից մայիսի 7-ին` նախօրեին կայացած հարսանիքից հետո:

Համալիրը նաև ամրագրումներ է կատարում իրենց ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարներով: Հղումները համապատասխանաբար թվագրված են մայիսի 24-ի և 30-ի ամսաթվերով:

Նրան, որ պետական պաշտոնյաներն իրենց զբաղեցրած պաշտոններին զուգահեռ՝ բացահայտ նաև բիզնեսով են զբաղվում, արդեն ուշադրություն չեն էլ դարձնում, բայց, որ այս պայմաններում նման արտոնյալները կարող են նաև անտեսել պարետի որոշումները, նորմալ չէ:

Ի դեպ, մամուլն արդեն իսկ գրել է, որ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ՊԵԿ ապարատում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ Meat Market-ը, ինչպես նաև՝ տուրիստական գործակալություն։ Նա չի թաքցնում նաև, որ LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է», գրում աղբյուրը:

Դե, գրում է 168.am-ը, եթե մարդիկ այնքան արտոնյալ են, որ կարող են պետական պաշտոնյա լինելով հանդերձ` անթաքույց բիզնեսով զբաղվել, ինչո՞ւ չեն կարող համավարակի ժամանակ հարսանիք կազմակերպել սեփական ռեստորանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ