News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այսօր ժողվարչապետի աներձագն ասել է, որ Փաշինյանի հրաժարականի մասին խոսելը «զավեշտալի է, քանի որ խոսքը գնում է Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ ղեկավարի հրաժարականի պահանջի մասին»: Քայլող ինտելեկտ պարոն Հրաչ ջանին, իհարկե, կարելի էր հիշեցնել՝ Հիտլերը, որ միլիոնավոր մարդկանց գլուխ կերավ, Գերմանիայի ամենալեգիտիմ ղեկավարն էր, Գամսախուրդիան Վրաստանում, իսկ Էլչիբեյը՝ Ադրբեջանում, նույնպես իրենց երկրների ամենալեգիտիմ ղեկավարներ էին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Երիտթուրքերն էլ իրենց երկրի ամենալեգիտիմ ղեկավարներն էին: Բայց իմաստ չկա. աներձագն այդ թեմաներից առանձնապես գլուխ չի հանում: Որ ուղեղն աշխատացներ ու մի երկու գիրք կարդացած լիներ քայլող ինտելեկտը, կհասկանար, որ չի կարելի նման անհեթեթ մտքեր հայտնել: Որովհետև «ամենալեգիտիմ ղեկավար» ասելով՝ աներձագը միայն ազգային մասշտաբների հասնող խառնակչությամբ աչքի ընկած իր փեսա Նիկոլին հայ ժողովրդի պատմության մեջ ավելի բարձր տեղ է հատկացնում, քան օրինակ՝ Տիգրան Մեծին, իր փեսայի սիրելի Պապ թագավորին, Աշոտ Երկաթին կամ ասենք՝ Կարեն Դեմիրճյանին», գրել է Միհրան Հակոբյանը:

Հայաստանի Երրորդ Հանրապետության ղեկավարներին չանդրադառնանք, գրում է նախկին պատգամավորը․

«Իմաստ չկա, չեն հասկանա: Սրանց մթագնած ուղեղներում նույնիսկ 1991-ի նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն եղել: Սրանց պատկերացմամբ Հայաստանի պատմության մեջ լեգիտիմ է մեկ ծաղրուծանակի առարկա դարձած ժողվարչապետը, մեկ էլ՝ Երևանի այսօրվա ծաղրածու քաղաքապետը: Իսկ ընդհանրապես՝ Հայաստանը ոչ լեգիտիմ ղեկավար երբեք, կրկնում եմ՝ երբեք չի ունեցել, բայց դա ինտելեկտի ու տրամաբանության հետ առնչվող հարցեր են, ուստի աներձագին չծանրաբեռնենք այդ բարդ հարցերով: Միայն թե պարոն Հրաչի տեքստերը գրող իր փեսային հիշեցնեմ՝ պարոն Փաշինյան, նույնիսկ Խրուշչովի նման տղեն հրաժարական տվեց ու խելոք գնաց, Դուք իրավիճակին չեք տիրապետում, Դուք հրաժարական եք տալու շատ մոտ ապագայում ու խելոք, գլուխներդ կախ հեռանալու եք: Դուք այլընտրանք չունեք: Իրավիճակին բաց աչքերով նայեք, հաշվեք, ծանրութեթև արեք և ինքներդ կհամոզվեք, որ այլընտրանք ուղղակի չունեք»:

 

 

Տպել