News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած հարցում անհատի եւ ընդհանրապես հասարակության գիտակցականության եւ պատասխանատվության հարցը չափազանց կարեւոր է: Առավել եւս արտակարգ իրավիճակներում: Սա անվիճելի է, եւ բնական են այս օրերին խոսակցություններն այս թեմայով:

Այո, յուրաքանչյուրս պիտի մեր հերթին պատասխանատու լինենք, պահպանենք անվտանգության բոլոր կանոնները՝ մեզ համար, մեր ծնողների, մեր երեխաների ու մեր հարազատների համար:

Այլ հարց է, որ իշխանությունները, երկու ամիս շարունակ փաստացի ձախողելով հակահամաճարակային գործողությունները, գնալով ավելի ու ավելի շատ են ամբողջ պատասխանատվությունը բարդում հասարակության վրա, որքան էլ արդեն երեկ Փաշինյանն ասում էր, թե մեղավորի հարց չկա, մեղադրանքի հարց չկա: 

Իրականում հասարակության պատասխանատվության խնդրի առումով առկա է մի քանի հանգամանք: 

Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչու է հասարակությունն այս կամ այն կերպ արձագանքում որոշակի վիճակին, ինչ գործոններ, ազդակներ են անդրադարձել (իշխանությունների կողմից, մեղմ ասած, «թեթեւ» վերաբերմունք, անհետեւողականություն եւ այլն): Երկրորդ՝ հնարավոր չէ արտակարգ վիճակում հույս դնել բացառապես ինքնակազմակերպման վրա՝ առանց հսկողության անհրաժեշտ միջոցների, այդ թվում՝ կանխարգելման: 

Այս դեպքում  «սպեցնազի» կարիք էլ չի լինի, ինչի մասին քանիցս խոսեց վարչապետը: Հենց միայն այն հանգամանքը, որ վարչապետի «ֆլեշմոբի» արդյունքում որոշ վայրերում կուտակումների եւ անվտանգ հեռավորության հարցը կարգավորեց, ինքնին վկայում է, որ գործ ունենք ոչ այնքան անհատական պատասխանատվության, որքան պարզ վարչարարության եւ վերահսկողության հետ: 

Եվ վերջապես՝ ո՞ր հասարակությանն ենք մեղադրում պատասխանատվության բացակայության մեջ. այն հասարակությա՞նը, որը 2018 թվականի դեկտեմբերին 70 տոկոս քվե տվեց գործող իշխանությանը, այն հասարակությա՞նը, որի ուսերին պիտի դրվեր ՍԴ դատավորների պաշտոնանկության հարցը... 

Ստացվում է՝ այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ: Այդպես չի լինում: Սպասելի էր, որ այս կամ այն շրջանակին մեղավոր նշանակելուց հետո մեղավորության հերթն ի վերջո հասնելու էր ժողովրդին: 

Դրա մի քանի օրինակներ արդեն կային: Հիմա դա առավել տոտալ է դարձել: Իշխանությունն ամեն ինչ արել է, բայց հասարակության պատճառով կատաստրոֆիկ վիճակում ենք: Սա է հիմնական իմաստը: 

Այդուամենայնիվ, մի հարցում դժվար է չհամաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդն է բերել այս կառավարությանն իշխանության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով. քաղաքապետարան
Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի) որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ...
Մելբուրնի ավելի քան հինգ միլիոն բնակիչ 6 շաբաթով արգելափակված կլինի կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
Նահանգի վարչապետը զգուշացրել է բնակիչներին, որ «մենք չենք կարող ձեւացնել», որ կորոնավիրուսով ճգնաժամն ավարտված է․․․
«Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ». Գեւորգ Պետրոսյան
Իբր 10-ը հորով մորով արեցինք, հիմա էլ 20 հազա՞ր...
Իսրայելը մոտ է երկրորդ լիակատար լոքդաունին․ Նեթանյահու
Փակվում են բարերը, մարզական ակումբները, գիշերային ակումբները, լողավազաններն ու միջոցառումների անցկացման սրահները․․․
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի
Միեւնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը եւ լքել մեկուսացման վայրը…
Կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել կրոնավիրուսից տանը բուժվող մարդկանց բուժման ծախսերը. Նախարարը մեկնաբանեց
Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ շատ քաղաքացիներ, որոնց մոտ դրական ախտորոշում կա, ընդհանրապես բուժման կարիք չունեն, պարզապես պետք է տանը մնան…