News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու է թոքաբորբ տանողների քանակն այսպես բազմապատկվում՝ հրապարակված 400-ից ավելի թվի 20 տոկոսը ծանր թոքաբորբով տառապողներն են։ Ահավոր է` մահճակալները կատաստրոֆիկ չեն հերիքում, պատկան մարմիններն էլ չեն ուզում նոր հիվանդանոցներ բացել՝ ծանրությունը գցեցին առաջնային օղակների՝ պոլիկլինիկաների վրա, պոլիկլինիկաներն էլ ոչ միայն սովոր չեն այդ ծանրաբեռնվածությանը, նաեւ ինֆեկցիոն մասնագիտացված մասնագետների խնդիր կա, դրա համար են թոքաբորբերն այսպես շատացել. առաջնային օգնության խնդիրն է»,- ասաց ոլորտի պատասխանատուն:

Իսկ ինչո՞ւ չեն գործարկում Մարզահամալիրը, առանձնացրին` հենց սկզբից, «կահավորեցին», ժողովրդին հոգեբանական շոկի ենթարկեցին ու չօգտագործեցին՝ ո՞րն է խնդիրը։ «Մարզահամալիրն առանձին «դեպք» է` այդքան մահճակալ են դրել, այդքան գումար են ծախսել, բայց այն չի կարող խնդրի լուծմանը ծառայել՝ այդքան հիվանդին պետք է սպասարկել, չէ՞, սկսած բուժսարքավորում-դեղորայքից, մինչեւ կենցաղային-կենսական կարեւոր խնդիրներ` կերակրել, զուգարան, լվացվել` ընդհուպ մինչեւ հեռախոսի լիցքավորում։ Այդ ամենի հնարավորությունը մարզահամալիրում չկա։

Հիմա հո 1920 թիվը չէ՞, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների տրամաբանության լազարեթ ունենաս։ Եթե մասնավոր կլինիկաներն էլ միանային, այդքան մահճակալային ֆոնդ կարող էին ապահովել, փաստորեն, այդ ակցիան էլ անհասկանալի մնաց։ Իսկ, առհասարակ՝ պետությունը փող է խնայում, չի ուզում բուժման վրա փող ծախսել, որ հետո տնտեսության մեջ դնի՝ ասֆալտ անի, մարդկանց ցույց տա, որ աշխատում է։ Մարդու կյանքն ավելի անարժեք է մեր երկրում, քան իշխանությունների իմիջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ