News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք, ինչպես նաեւ գրանցվել է 4 ասիմպտոմ վարակակիր, ապաքինվել է 5 պացիենտ, ոչ ոք չի մահացել, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագության մեջ, փոխանցում է «ՌԻա Նովոստի»-ն:

Հստակեցվում է, որ հայտնաբերված նոր դեպքը բերովի է եւ գրանցվել է Գուանդուն նահանգում:

Մայրցամաքային Չինաստանում համաճարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 83 022 դեպք, ապաքինվել է 78 319 մարդ, հիվանդանոցներում են COVID-19-ով 69 պացիենտներ, մահացել է 4634-ը: Բերովի դեպքերը կազմում են 1763, ապաքինվել է 1703 մարդ:

Երկրի իշխանությունները ապրիլի 1-ից սկսել են հրապարակել նաեւ հիվանդության առանց ախտանիշների ընթացքով դեպքերի մասին տվյալները: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է այդպիսի 4 դեպք, բոլորը՝ բերովի: Անցած օրվա ընթացքում կարանտինից դուրս է եկել 35 մարդ, որոնց մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է եղել, բայց հիվանդությանը հատուկ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Շարունակում են հսկողության տակ մնալ 326 ասիմպտոմ վարակակիրներ, սակայն հայտնի չէ, թե Չինաստանում նրանք ընդհանուր քանիսն են եղել համաճարակի ժամանակ:

Հոնկոնգում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակման 1093 դեպք (4 մարդ մահացել է, 1039-ը՝ ապաքինվել), Մակաոյում հայտնաբերվել է 45 դեպք (45-ն էլ արդեն դուրս են գրվել), Թայվանում վարակվել է 443 մարդ (7-ը մահացել է, 428-ը՝ ապաքինվել):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ