News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Այսօր ամենամեծ պրոբլեմը առողջապահական չէ, այլ հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ է. մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ այսօր կրկին տեղեկություններ են ստացվում, որ բանկերում կանոնները չեն պահվում. «Խնդիր կա հերթերը կառավարել նաեւ բանկերի տարածքներից դուրս: Պարոն Ջավադյան, աշխատեք բանկերի հետ, որ այդ գործողությունները լինեն ոչ միայն տարածքի ներսում, այլեւ դրսում»,-ասաց վարչապետը՝ դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին:

Վերջինս իր հերթին ասաց, որ երեկ արդեն բավականին լավ իրավիճակ էր. «Այսօր առավոտյան 2 ահազանգ ենք ստացել երկու մարզից եւ մեկն էլ Երեւանի համայնքներից մեկից: Մեկում նույնիսկ մենք կասկածում էինք, որ պրովոկատիվ բան կա, կապվել ենք ոստիկանության հետ: Այդ հարցը հիմա լուծվում է:  Մարզերում էլի խնդիրը կապված էր թոշակների եւ մեր սոցիալական ծրագրերի շահառուների հետ, որոնք դեռ չէին հասցրել իրենց գումարներն ստանալ: Իհարկե, աշխատանք տարվում է,. բայց էլի դիսցիպլինայի խնդիրը կա»,-ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ բանկերը որոշակի քայլեր են ձեռնարկում, այդ թվում դիմակներ են բաժանում, ժամերն են երկարացնում, փորձում են կարգավորել, որ հերթեր չլինեն, հորդորում են օգտվել օնլայն ծառայությունից. «Ես չեմ կարող ասել, որ անկառավարելի վիճակ է, լրիվ կառավարելի վիճակ է, 1-2 դեպք է մնացել: Մեր վերահսկողներն էլ այս պահին ծառայություն են իրականացնում, նաեւ բանկի ղեկավարությանն էլ հորդորել եմ, որ իրենք էլ եթե կա խնդիր նոր աշխատող են ուղարկում, նաեւ համագործակցում են ոստիկանության հետ, եթե դրա կարիքը կա: Այսօր արդեն իրավիճակն անհամեմատելի է երեկվա հետ»:

Ինչ վերաբերում է «Հայփոստի» բաժանմունքներին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ երեկ օրվա երկրորդ կեսին արդեն հերթերի առումով դրական տեղաշարժ է եղել: Նա տեղեկացրեց, որ այս ամիս եւս որոշում է կայացվել թոշակները առաքել թոշակառուների տները, որպեսզի հերթեր չլինեն: Նա տեղեկացրեց, որ այս պահին ԱԺ-ում է մի օրինագիծ, որը եթե ընդունվի, հաջորդ տարվա մայիսից կամ հունիսից կենսաթոշակների բաշխումը լինելու է բացառապես էլեկտրոնային տարբերակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ