News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4-ի նիստում րոշում կայացրեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառմանը վերաբերող որոշման մեջ փոփոխություն կատարել եւ աջակցությունից օգտվող ոլորտների ցանկն ավելացնել 9-ով, որի արդյունքում ցանկում կլինի 32 ոլորտ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ` Արման Ուդումյանը էվարկեց այդ ոլորտները.

«1) Մանածագործական արտադրատեսակների արտադրություն.

2) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.

3) թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն.

4) ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.

5) համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն.

6) էլեկտրական սարքավորանքի արտադրություն.

7) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն.

8) համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում.

9) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն»:

Փոխնախարարը նշեց, որ այս փոփոխության արդյունքում կծածկեն եւս 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում են 9171 աշխատակից: Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ:

Նա նաեւ հավելեց, որ 8-րդ միջոցառման շրջանակում այս պահին արդեն վճարել են 124 609 շահառուների, ընդհանուր գումարը կազմում է 8,5 մլրդ դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության, ընդհանուր առմամբ, 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ