News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գլխավորած պատվիրակությունն այսօր` մայիսի 5-ին այցելել է Երեւանի կոնյակի գործարան:

Գործարանից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախատեսված ծրագրի` պատվիրակությունը այցելել է Երեւանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել է հայկական Արարատ կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին:

Լիտվայի նախագահը կանգ է առել նաեւ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նա իր ստորագրությունն է թողել նաեւ գործարանի հուշագրքում:

Ըստ ավանդույթի` Երեւանի կոնյակի գործարանը Դալիա Գրիբաուսկայտեին նվիրել է 400 լիտր տարողությամբ անվանական տակառ: Տիկին  Գրիբաուսկայտեն Երեւանի կոնյակի գործարան այցելած 20-րդ նախագահն է, որի պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնեցվում:
Նշենք նաեւ, որ Երեւանի կոնյակի գործարանի մառանում է պահվում նաեւ Լիտվայի նախկին նախագահների` պարոն Վալդաս Ադամկուսի եւ Ռոլանդաս Պակսասի անվանական տակառները:

Երեւանի կոնյակի գործարանի տնօրինությունը տիկին Գրիբաուսկայտեին է նվիրել նաեւ հատուկ պատրաստված Արարատ կոնյակ:
Հարկ է նշել, որ Երեւանի կոնյակի գործարանը, հանդիսանալով Արարատ ապրանքանիշի բացառիկ սեփականատերը, բալթյան երկրներ է արտահանում ավելի քան 100 հազար լիտր կոնյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ