News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Համավարակի պայմաններում, միանշանակ, անհրաժեշտ են սոցիալական ծրագրերը։ Այս մասին ասօր՝ հունիսի 4-ին, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասաց ՀՀ  ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով սոցիալական աջակցության նախագծին։

«Այս հարցի քննարկման ժամանակահատվածում ես մի քանի հարցադրումներ արեցի, մասնավորապես, ավելի հստակեցնելու, թե գումարի գումարի չափի հետ կապված, թե վերլուծությունների մասով։ Ըստ էության, սա դասական օրինակ է՝ Խորհրդարանի եւ Կառավարության միջեւ չստացված աշխատանքի, ոչ արհեստավարժ մոտեցումների։ ԲՀԿ-ն հստակ 27 կետեր առաջարկեց, ականջալուր եղա՞ք, չեղաք։ Հիմա 24 ժամվա ռեժիմով նախագիծ եք բերել, որն էլ հետ եք տանում»,- ասաց Էնֆիաջյանը։

Նա հարցրեց՝ ինչո՞ւ սոցիալական աջակցություն չկա պատերազմի մասնակիցների համար.

«Այս ամբիոնից պարբերաբար հնչում են՝ պատերազմական վիճակ է, պատերազմական գործողություններ են տեղի ունենում. էդ պատերազմի մասնակիցներին, պատերազմից տուժածներին մենք որեւիցե սոցիալական աջակցություն չպե՞տք է ցուցաբերենք։ Հստակ սոցիալական ծրագրեր պետք է իրականացնենք»։

Տպել
Ամենաշատ