News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ընդդիմությունը կողմ է իշխանության բերած այն նախագծին, որով կաջակցի այն մարդկանց, որոնք պարտադրված են մեկուսանալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ընդդիմությունը կողմ է իշխանության բերած այն նախագծին, որով կաջակցի այն մարդկանց, որոնք պարտադրված են մեկուսանալ։ Մեկ էլ պարզվել է, որ այս նախագիծն ուզում են այսօր չընդունվի։ Ընդդիմությունն էլ ասում է՝ սա շատ կարեւոր ու հրատապ է, եկեք այսօր ընդունեք։ Իշխանությունն էլ ասում է՝ այստեղ հաշվարկներ կան, մենք ավելի լավ գիտենք»,- ասաց Մարուքյանը։

Նա նշեց, որ ընդդիմության հասցեին հնչած քննադատություններին չի անդրադառնալու՝ երկրում ստեղծված իրավիճակով պայամանավորված.

«Իրապես գայթակղությունը մեծ է արձագանքել եւ անդրադառնալ այս ամբիոնից հնչած քննադատությանը, իրականության չհամանապատասխանող ելույթներին, ընդդիմության հասցեին տարատեսակ մեղադրանքներին։ Դրան անդրադառնալու ժամանակը չի, որովհետեւ այսօրվա իրավիճակը թողած իշխանությունը ընդդիմության մասին է խոսում. ի՞նչ կա այդքան ընդդիմության մասին խոսելու, գործ պետք է անել։ Ընդդիմությունն առաջին օրից տվել է բազմաթիվ առաջարկներ։ 2 ֆրակցիաների որեւէ առաջարկ չի ընդունվել։ Մեզ ասվել է՝ լավ է, ետո կնայենք։ Հիմա ամեն ինչ արվել է ձեր ասածներով, ձեր պլանով իրականացվել է հակաճգնաժամային պայքար։ Այն ինչը կա, ձեր ասածներով է արվել։ Ի՞նչ կա ընդդիմության հետ։ Ունենք շատ վատ վիճակ, վատ տվյալներ եւ վատ իրավիճակ։ Ամբողջ աշխարհում էլ ընդդիմությունը կարող է տալ առաջարկներ եւ ուրիշ բան չի կարող անել։ Արել եք ձեր ուզածով եւ եղել է այն ինչը կա»։

Տպել