News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դիմել է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ԱԱԾ տնօրենին ու Ամենայն հայոց կաթողիկոսին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստերեւ.

«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Դիմում եմ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին

Դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Դիմում եմ մեկ հարցով։

Հայաստանի՝ համաճարակով պայմանավորված վիճակն աղետալի է։ Վերջին օրերի ցուցանիշները մի շարք կոպիտ սխալների արդյունքն են։ Իրավիճակը վատթարանում է օր օրի։ Մարդկանց անհասանելի են թեստերը, բուժօգնության հնարավորությունը։ Հիվանդանոցներում տեղերն այլեւս չեն բավարարում։ 

Կառավարությունը եւ կառավարության ղեկավարը համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Չդադարող բրիֆինգները, լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ, օպերատիվ լուծման տարրեր։ Դրանք մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են, որոնք չեն ազդելու վարակի տարածման հետագա ընթացքի վրա, չեն մեղմացնելու մարդկանց տառապանքը, չեն զսպելու աղետը։

Վերջին օրերին հանրության բազմաթիվ հայտնի դեմքեր, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են կառավարությանը՝ կոչ անելով՝ միջազգային  հրատապ օգնության խնդրանքով դիմել բարեկամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների։

Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է հանրության ներկայացուցիչների կոչը։ Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է նաեւ մյուս բոլոր ռացիոնալ առաջարկները եւ խորհուրդները։ Գինը մեր քաղաքացիների առողջությունն է ու կյանքը։

Դիմում եմ Ձեզ՝ հարգարժան պարոն Նախագահ. միացե՛ք հանրային պահանջին եւ հրապարակային կոչ արեք կառավարությանը՝ դիմելու հրատապ միջազգային օգնության։

Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք։ Շտապ։ Ամեն ուշացրած օր մեծացնում է սխալի գինը՝ վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների կյանքը։

Պարոն Նախագահ, Սահմանադրությամբ ձեզ համար նման լիազորություն նախատեսված չէ, բայց Սահմանադրությունը որեւէ կերպ չի արգելում անել հրատապ քայլեր՝ համավարակի դեմ պայքարի տապալման պարագայում իրավիճակը փրկելու համար։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Հատկապես որ շաբաթներ առաջ դուք Ձեր նախաձեռնությամբ կարողացել եք Հայաստանի համար զգալի օգնություն բերել։

Պարոն Ա. Միրզոյան. որպես իշխանության կարեւորագույն ճյուղի ղեկավար, մի՛ նույնականացեք անգործունյա կառավարության հետ, հրապարակային խնդիրներ ձեւակերպեք կառավարության առաջ եւ պահանջեք հրատապ լուծումներ։ Հիմա թիմ-թիմ խաղալու ժամանակը չէ։ Ողբերգությունը թիմ չի ճանաչում։ Հիմա թանկ է ողջամտությունը եւ ռացիոնալ աշխատանքը։

Պարոն Է. Մարտիրոսյան. հասկանալով, որ Ձեր պաշտոնում ընդունված չէ հրապարակային խոսքը, այնուամենայնիվ սա ազգային անվտանգության խնդիր է, սա աննախադեպ իրավիճակ է, որից պետք է դուրս բերել երկիրը հնարավորինս փոքր կորուստներով։

Վեհափառ Տեր,

Երկու տարի շարունակ բզկտված եւ ճամբարների բաժանված հասարակությունը, ժողովրդի տարբեր հատվածներ ունեն Ձեր խոսքի կարիքը՝ համաճարակի դեմ պայքարում ջանքերը միավորելու համար։ Համայն հայությունն ունի ձեր խոսքի կարիքը՝ հրատապ աջակցություն կազմակերպելու եւ, վերջապես, ձեր իրավունքն է՝ դիմելու կառավարությանը բարեկամ պետություններին՝ հրատապ աջակցություն խնդրելու։ 

Այս օրերին շատ է խոսվում մեր ժողովրդի պատասխանատվության աստիճանի մասին՝ այն ներկայացնելով որպես համաճարակը զսպելու գործում ամենակարեւոր գործոն։ Եկեք պարզ խոսենք. որեւէ հասարակություն միատարր չէ, ցանկացած երկրի ցանկացած հասարակություն բաղկացած է ամենատարբեր պատկերացումներ եւ վարքագիծ ունեցող մարդկանցից։ Մեզ մոտ կան հասարակության լայն շերտեր, որոնք ընդգծված կարգապահ, պատասխանատու, խոհեմ պահվածք են դրսեւորել համաճարակի ողջ ընթացքում։ Սակայն դա նրանց չի ապահովել ո՛չ թեստավորման հնարավորությամբ, ո՛չ բուժօգնության պատշաճ կազմակերպմամբ, ո՛չ տեղեկատվական հասանելիությամբ՝ այն ամենով, ինչը պետությա՛ն, պետական կառույցների պատասխանատվության տակ էր։ Դիմակների համընդհանուր կրումը գուցե կարեւոր է, սակայն համավարակի կառավարման գործում չի կարող լինել թիվ մեկ գործոնը, եթե չի ուղեկցվելու մյուս կարեւորագույն քայլերով՝  ագրեսիվ թեստավորմամբ, կոնտակտավորների արդյունավետ վերահսկողությամբ, հիվանդանոցային հզորությունների կտրուկ եւ հասցեական մեծացմամբ եւ այլն։

Հակաբնական է, որ իշխանությունն այս ընթացքում ակտիվորեն զբաղված էր պետական կառույցները իր քաղաքական հարցերը լուծելուն ծառայեցնելով. բնական կլիներ, որ պետությունը դառնար մի մեծ, կազմակերպված պարետատուն, որի բոլոր օղակների աշխատանքն ուղղված լինեին ճգնաժամի հաղթահարմանը։ Իշխանությունը չդադարեց պետությունն իր սեփական քաղաքական խնդիրների համար ծառայեցնել, այնինչ պետք է լիներ ուղիղ հակառակը։ Մենք այսպիսով նաեւ պետական ռեսուրսների զգալի վատնում ունեցանք՝ մարդկային, կազմակերպչական, տեղեկատվական ռեսուրսների, որոնք ծախսվեցին բոլորովին այլ նպատակներով։ Վատնվեց նաեւ իշխանության խոսքը՝ որպես արժեք, եւ այն այսօր այլեւս պրակտիկորեն չի ծառայում իր նպատակին, չի օգնում համաճարակի զսպմանը, լուրջ չի ընկալվում եւ ազդեցություն չի ունենում մարդկանց վրա։ Սա ես ցավով եմ ասում, քանի որ իշխանության խոսքը կարեւոր ռեսուրս է, որը պետք է գալիս ճգնաժամի պահերին։

Այսօր մենք ունենք ռեսուրսները համախմբելու եւ դրսից աջակցություն ստանալու խնդիր։ Բոլորն իրենց կապերով, իրենց հեղինակության ուժով պետք է միանան՝ այդ աջակցությունը դեպի Հայաստան ուղղելու եւ իրավիճակը փրկելու խնդրին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Սանկտ Պետերբուրգում հանրային միջոցառումների ժամանակ դիմակ կրելու ռեժիմ է մտցվել
Ռոսպոտրեբնադզորի վարչության տվյալներով, վերջին չորս շաբաթվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում ՍՇՀ-ի և գրիպի դեպքերն աճել են 87,1%-ով, COVID-19-ով հիվանդացությունն աճել է 62,4%-ով, իսկ արտահիվանդանոցային  թոքաբորբի աճը կազմել է 35,3%:
Ամենաշատ