News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Միննեապոլիսում (Մինեսոտա) ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ի շատ քաղաքներում բռնկված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալությունների թիվը գերազանցել է 10 հազարը: Այս մասին հայտնում է  Associated Press (АP)-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները:

Բոլոր ձերբակալությունների ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքին, որին հետեւում է Նյու Յորքը, Դալլասը (Տեխաս) եւ Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա): Ձերբակալվածներից շատերին մեղադրանքներ են առաջադրվել մանր իրավախախտումների համար, օրինակ՝ պարետային ժամային կանոններին չհետեւելու: Ընդ որում, ինչպես նշել է AP-ն, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են գողության կամ թալանի մեղադրանքով:

Անկարգությունների դեմ պայքարում իրավապահներին հաճախ միանում է ԱՄՆ ազգային գվարդիան, ներկայումս մոտ 30 հազար զինծառայող է ներգրավված 31 նահանգում եւ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում: Մոտ 40 քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, պարետային ժամ է հայտարարվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ