News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ի՞նչն է աննորմալ, բերվել է նախագիծ, ներկայացվել են փաստարկներ, մտագոհություններ եւ այդ մտագոհություններն ընդունվել են, այդ քննարկումն իրոք քննարկում է եղել եւ ունենք այն ինչն ունենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Տիկին Զոհրաբյան,  պարոն Մելքումյան որպես ավագ գործընկեր ինձ պարզաբանեք՝ ի՞նչ ենք մենք ասում, դուք ասում եք՝ եթե կառավարությունն ի սկզբանե համաձայն չէր, չբերեիք։ Մենք այստեղ ինչո՞վ ենք զբաղված։ Այսինքն՝ մենք որ այստեղ քննարկում ենք անում, էս սաղ թատրոն է հա՞, որ փաստարկներ ենք բերում, հակափաստարկներ ենք բերում։ Ինչո՞ւ ենք բաժանել առաջին եւ երկրորդ ընթերցում։ Ամենատարօրինակը ընդդիմության ներկայացուցիչների կողմից է դա լսելը»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։

Գրիգորյանն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ իշխանությունների ներկայացուցիչները հիմա չպետք է քննադատեն ընդդիմության հայտարարությունները.

«Պարոն Մարուքյան մոտեցումն էլ չեմ հասկանում, որ ասում է՝ ընդդիմության ասածներին ինչու եք անդրադառնում, բա չանդրադառնա՞նք, ասենք՝ ընդդիմությունն է, մի բան է՝ խոսում է։ Ուզում եք, որ մեր մեջ քննարկենք ու ձեր կարծիքը չհարցնե՞նք»։

Տպել
Ամենաշատ