News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում աճող թվով կարմիր աղվեսները տնային կենդանիների հատկություններ են ձեռք բերում՝ ընկնելով քաղաքային միջավայր: Գիտնականները վերլուծել են այդ գործընթացը, հայտնում է Popular Mechanics-ը:

Երբ աղվեսներն ընկնում են քաղաքային միջավայր, ժամանակի ընթացքում նրանց հատկությունները սկսում են փոխվել, եւ նրանք սկսում են ավելի շատ շների նմանվել: Կենսաբան Էվոլյուցիոնիստ Կեվին Փարսոնսն ուսումնասիրել է Շոտլանդիայի ազգային թանգարանում հավաքված 1500 աղվեսի գանգերի հավաքածուն: Այդ գանգերն այնտեղ են բերվել Լոնդոնից եւ դրա շրջակայքից 1971-ից 1973 թվականներին: Ընդ որում, գանգերից յուրաքանչյուրը պիտակավորված էր որպես «քաղաքային» կամ «գյուղական»: Գիտնականն ուսումնասիրել է որձ աղվեսի 57 ​​եւ արու աղվեսի 54 գանգի առանձնահատկությունները:

Ըստ գիտնականի՝ այդ աղվեսների գանգերը փոխվում են՝ կախված բնակավայրից: Ընդ որում, փոփոխությունները նույնն են երկու սեռերի համար: «Քաղաքային» աղվեսներն ավելի կարճ եւ լայն մռութներ ունեն եւ ավելի փոքր ուղեղ՝ ի տարբերություն «գյուղականների»: Այս փոփոխությունները տեղավորվում են, ինչպես Դարվինն է անվանել, «տնայնացման սինդրոմ» հասկացության մեջ:

Ընդհանուր առմամբ, «քաղաքային» աղվեսի գանգը, ըստ Փարսոնսի, այդպես է ձեւավորվել ավելի լավ կծելու համար, մինչդեռ «գյուղականը» գանգի այդպիսի ձեւ ունի արագության համար: Սակայն գիտնականը շեշտում է, որ աղվեսներն, այնուամենայնիվ, տնայնացված չեն: Թեեւ, ըստ հնագետ Մելինդա Զեդերի, այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային գործունեությունը կենդանիներին տնայնացման ճանապարհին դնում: Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ բավականին շատ ապացույցներ կան առ այն, որ աղվեսները նախկինում եւս մոտ էին մարդկանց: Սակայն, ի տարբերություն վայրի կատուների, որոնք հետագայում տնային դարձան, աղվեսները լիարժեք չեն տնայնացվում: Իսկ թե ինչու է այդպես տեղի ունենում, անհայտ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճանապարհորդ գորտը Կոլումբիայից հայտնվել է Անգլիայի սուպերմարկետում
Սուպերմարկետի աշխատակիցները նկատել են բութ մատի չափի գորտին բանանների մեջ․․․
Անգլիայում սատկել է աշխարհի ամենատարեց կատուն
Ինչպես պարբերականին պատմել է կենդանու տերը՝ Միշել Հերիթեջը, սպիտակ եւ շիկակարմիր կատվին նրան նվիրել էին իր 20-ամյակի առթիվ․․․
Դալմատինի գույներով տաքսա է գտնվել
Տաքսայի տերը՝ Վիկտորյա Հոֆմանը, ասում է, որ անսովոր գույնը շատերի ուշադրությունն է գրավում․․․
Պինգվինին մահից փրկել է սերը
Դոթին, որի տեսակը անհետացման սպառնալիքի տակ է, կանգնելու ուժ չուներ, տառապում էր թուլությունից եւ դժվարությամբ էր շնչում…
Երևանի կոնյակի գործարանի տարածքում բազեի չորս ձագ են փրկել
Տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակցի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնի ձագերը…
Սատկել է Բոբ մականունով հայտնի շիկակարմիր կատուն
«Բոբը փրկել է իմ կյանքը: Նա ինձ տալիս էր ավելին, քան ընկերություն...