News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները որոշել են ստուգել հիպոթեզը, որի համաձայն՝ սառը կլիմայում կենդանիների չափսերը, որպես կանոն , հասնում են մեծ չափսերի: Նրանք իրենց հետազոտությունը կապել են գլոբալ տաքացման հետ եւ փորձել պատասխանել հարցին, թե արդյոք կենդանիների չափսերը կմեծանան ջերմաստիճանի բարձրացման դեպքում, հաղորդում է Popmech-ը:

Հետազոտության օբյեկտ են դարձել սպիտակ ոտքերով ծովախոզուկները՝ ԱՄՆ-ում ամենատարածված կենդանիները:

Արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ այդ կենդանիները ժամանակի ընթացքում փոքրանում են: Ինչպես նաեւ սահմանվել է, որ այդ կենդանիները սառը կլիմայում դառնում են երկար, եւ դրանց զանգվածը մեծանում է, իսկ տաք փոփոխության դեպքում հակառակ արդյունքն է լինում:

Սակայն մյուս կողմից՝ օրինակ, քաղաքներում դրանց չափսերն այլ կերպ են փոխվել: Մարմնի զանգվածը նախկինի պես է մնացել, սակայն երկարությունը նվազել է: Նման փոփոխությունները գիտնականները բացատրում են քաղաքային միջավայրի բարդ ազդեցությամբ:   

Ինչ վերաբերում է երկարությանը, դա բացատրվում է նրանով, որ ծովախոզուկներին այդպես հեշտ է թաքնվել մարդկանցից:

Մեկնաբանելով աշխատանքի արդյունքները՝ հետազոտության համահեղինակներից մեկը՝ Ռոբերտ Գուրալնիկը, ասում է, որ նման փոփոխությունները չի կարելի ուղղակիորեն կապել գլոբալ տաքացման հետ, եւ պետք է վերլուծել այլ կաթնասունների մոտ մարմնի չափսերի փոփոխությունները:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ