News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

IDBank-ն ու «Արմենիան Լիզինգ Քամփնին» համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով

«Արմլիզինգը» կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ IDBank-ի կողմից առաջարկվող հաճախորդներին: Սա նշանակում է, որ բացի լիզինգի բուն գործընթացի սպասարկումից հաճախորդները կստանան ֆինանսական եւ ոչ ֆինանսական բնույթի այլ ծառայություններ,  ներառյալ խորհրդատվություն։

«Արմլիզինգը» կիրականացնի լիզինգային գործարքների ֆինանսավորումը ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ կստանա ֆինանսական միջոցներ IDBank-ից (միջբանկային վարկ կամ վարկային գիծ) իրականացվող նախագծերի ֆինանսավորման համար։

Կիրականացվեն ֆինանսավորման նախագծեր, որոնք կմեկտեղեն երկու Ընկերությունների ուժեղ կողմերը շուկայում՝ հաճախորդներին  համաֆինանսավորման սկզբունքով տրամադրելով նաեւ հատուկ առաջարկներ։

Արմլիզինգի հաճախորդները IDBank-ում կսպասարկվեն անհատական պայմաններով։

IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով Արմլիզինգի հետ համագործակցությունը Բանկի հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել լիզինգային ծառայություններից, իսկ Արմլիզինգի հաճախորդները կօգտվեն վարկային ռեսուրսներից։

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա․Բազիկյանի խոսքերով՝ ծառայությունների մատուցման նման ձեւաչափը նոր մակարդակի է բերում ֆինանսական կառույցների միջեւ համագործակցությունը, որից միանշանակ շահում է շուկան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
«Ամերիաբանկը» վաճառվեց, գործարքը կնքվել է, բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են
Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական...
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
Հայտարարագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի ունեցավ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը...
Ամենաշատ