News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սա վառ ապացույցն է այն փաստի, որ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Վերաքննիչ դատարանը վերացրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կայացված կալանքի որոշումը:

«Սա ցույց է տալիս, որ այն պնդումները, որ այստեղ կանգնած տարբեր գործընկերներ անում են, որ միգուցե սրա ժամանակը չէ, սին են: Դատական համակարգի հարցը պետք է օր առաջ լուծվել: Այս օրերին ընդունված օրենքները հենց դրան են միտված: Դա էլ կլուծվի:

Դուք հասկանում եք, որ դատական համակարգի առողջացման պրոցեսը տեղի է ունենում, բայց պետք է վերջնականապես տեղի ունենա: Դուք հասկանում ենք, որ սաբոտաժ է տեղի ունենում, որ տարբեր մարմիններում այնուամենայնիվ, փողի հաշվին, ստի հաշվին փորձում են խանգարել, կանգնեցնել, նույնիսկ շահարկում են կորոնավիրուսի այս իրավիճակը: Որեւէ բանի առջեւ իրենք չեն կանգնում, չեն էլ կանգնելու իրենց միլիոնները փրկելու համար: Մենք պետք է ըստ իրավիճակի լուծումները գտնենք: Շատ դժվար է, բայց պետք է առաջ գնանք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ