News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր 697 նոր դեպք 1809 թեստից. ՀՀ -ում մահացել է 176 քաղաքացի. Աշխարհում մահերի թվով մենք մխիթարիչ տեղում չենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՍՐբուհի Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոլորտի պատասխանատուն՝ առողջապահության նախարարը խուսափում է կրել պատասխանատվություն այս ամենի համար, փորձում է՝ մեղավորներ փնտրելով։ Իր բուն գործը թողած ֆբ ստատուսագրությամբ է զբաղված։

Գնացքից խոսելուց առաջ պատանքված հարյուրավոր մեր քաղաքացիների մասին մտածեք, խնդրում եմ։

Դուք մեր ասելով չեք ձախողել, դուք ձեր ասելով չեք հաջողել։ Այդ մասին խոսում են թվերը։ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐԸ...

Հարգարժան պարոն վարչապետ, ՍԻՐԵԼԻ Նիկոլ Փաշինյան, խոսեք այդ պարոնի հետ։ Մենք խոսքը պետք է ստորադասենք գործին։

Եթե ամեն ինչ ճիշտ արվեր՝ այս ցուցանիշները ՀՀ-ն չէր ունենա։

Ամեն մահը մի ընտանիքի ողբերգություն չէ։ ՍԱ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է...

Ու բոլոր արդարացում-մեղադրանքները թիթեռի կյանք ունեն եւ ունենալու են...

Ցավակցում եմ կորոնավիրուսի բոլոր զոհերի հարազատներին, բոլորիս՝ այս ձախողումների համար։

Սիրելի Նիկոլ Փաշինյան, նորից դիմում եմ ձեզ, ձեր լավատեսության մեծ չափաբաժնից ես էլ ունեմ ու հավատում եմ, որ խիստ խոսակցություն եք ունենալու կառավարության նման անդամների հետ, ու մենք միասին սկսելու ենք նոր տողից՝ առանց ՄԵՐ ՈՒ ՁԵՐ անելու...

Հաջողություն մեր երկրին ու բոլորիս»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ