News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այն 79 պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ կոնվենցիայի ընդունմանը, եւ նախագահը, ով ստորագրեց դա եւ  մասնակից եղավ ազգի թիկունքում արված դավադրությանը, անպայման պետք է հրաժարական տան: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, նշեց «Հայկական արժեքների պաշպանության հասարակական նախաձեռնության»  համակարգող խորհրդի անդամ  Արամ Խանզադյանը, ով մի շարք ակտիվիստների հետ` ձեռքերը շղթայած ԱԺ դարպասին` ի նշան իրենց դժգոհության, բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի ընդունած Լանզարոտեի կոնվենցիայի դեմ, որը  վերաբերվում է երեխաների սեռական դաստիարակությանը:

Վերջինիս խոսքով կոնվենցիան  դեմ է Հայաստանի  մշակույթին ու ավանդույթներին եւ դրա ընդունումն անընդունելի եւ հակահայկական քայլ է. «Մեր պահանջն այն է, որ Ազգային ժողովի ընդունած Լանզարոտեի կոնվենցիան, որը կրթական միջավայր է բերելու սեռական դաստիարակությունը եւ դրանով փորձ է արվելու մեր երեխաներին`  առանց մեզ հարցնելու, առանց մեզ հետ քննարկելու  նրանց  տալ սեռական դաստիարակություն, չեղարկվի: Ինչպես նստել են այդ ավանակի վրա, այդպես էլ թող իջնեն:

Արտաքին ճնշումների տակ ընդունվեց այդ կոնվենցիան,  թե ներքին ճնշումների` մեզ դա չի հետաքրքրում: Մեր պահանջն է անհապաղ չեղարկել  դա»,- նշեց ակցիա իրականացնող ակտիվիստը:

Վերջինիս խոսքով կա միջազգային փորձ, որտեղ նմանատիպ կոնվենցիաների ընդունումը  հանգեցրել են  երեխաների հանդեպ սեռական  բռնության դեպքերի  ավելացման, ինչը  Հայաստանի պարագայում եւս չի բացառվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ