News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հունիսի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա մի բնակիչ:

Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից եւ ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները. Իբր վնասվել էր տանն ընկնելու հետեւանքով: Բայց հետագա միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին:

Արագ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Էրեբունի վարչական տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի 28-ամյա մի բնակիչ:

Ժամը 21.50-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Միջոցառումներ են ձեռնարկվում` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ