News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավում: Ընդ որում՝ պետության ղեկավարը նշել է յուրաքանչյուր մարզում իրադրությանը հետեւելու անհրաժեշտության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկրում հիմա իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, բարելավվում»,- հայտարարել է Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ: Նա ընդգծել է. «Անկասկած, անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզում մշտապես եւ ամենամանրակրկիտ կերպով հետեւել իրադրությանը ու օպերատիվորեն, անհապաղ արձագանքել փոխվող իրավիճակին»:

Ընդ որում՝ նախագահը նշել է Անդրբայկալում կորոնավիրուսի տարածման բարդ դինամիկայի մասին եւ հանձնարարել այնտեղ COVID-19-ով հիվանդներին բուժելու համար հոսպիտալ ստեղծել:

Նոր ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ վերջին օրում Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 8 831, արդեն 10 օր այն չի անցնում 10 հազարից: Օրական աճը մնում է ռեկորդային ցածր մակարդակում՝ 2 տոկոս, ինչպես եւ մեկ օր առաջ: Ռուսաստանում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով է վարակվել ընդհանուր 441 108 մարդ, ապաքինվել է 204 623 մարդ, մահացել՝ 5 384-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ