News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հույս ունեմ, որ կառավարությունը կամ պարետատունն իրենց հորդորներում պետք է այնպիսի բառամթերք օգտագործեն, որը ջուր չի լցնի խուճապի ջրաղացին։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով համավարակին եւ դրա շուրջ ստեղծված խուճապին։

«Այն, որ քաղաքացիները պետք է լուրջ պատասխանատվություն դրսեւորեն, դա միանշանակ է, բայց այն, որ մեր կառավարությունն ամբողջ մեղքը բարդում է քաղաքացիների վրա, կարծում եմ ճիշտ չէ, որովհետեւ կառավարությունն ինքը պետք է ստանձներ ճիշտ կառավարումը, ճգնաժամային ճիշտ գործիքներ կիրառեր կառավարումը ճիշտ ընթացքով ապահովելու համար, իսկ քաղաքացիներն ընդամենը հետեւեին կառավարության հրահանգներին, բայց միայն հրահանգներն էլ բավարար չեն, անհրաժեշտ է, որ ընդունված որոշումները գործնականում լուրջ կիրառվեն»,– ասաց նա։

Անդրադառնալով հանրաքվեն չեղարկելու խնդրին, Տարոն Սիմոնյանը նշեց, որ այդ բնագավառում կան օրենսդրական խնդիրներ, բայց այն օրենսդրական փաթեթը, որը ներկայացվել է հանրաքվեի վերաբերյալ, այդտեղ լուրջ հակասություններ կան Սահմանադրության հետ, այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցել քվեարկությանը, սակայն նշում է նաեւ այն, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե իրականացնելը արգելված է Սահմանադրությամբ.

«Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրները մենք այն ժամանակ էլ էինք բարձրաձայնել, որ առաջնային օրակարգի հարց չէ, ձեւավորվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը այսօր էլ քննարկում է այդ հարցը»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:

Հարցին, թե իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ մինչեւ չիրականացվի Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն, բարեփոխումներ չեն կարող լինել, Տարոն Սիմոնյանն ասաց, որ դա հնարավոր է, պարզապես նրանք չեն ցանկանում գնալ այդ ճանապարհով:

«Հնարավոր է նաեւ այն առումով, որ այսօրվա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քննարկում է նաեւ այդ հարցը, թե ինչպիսի Սահմանադրական դատարան ենք մենք հետագայում ունենալու եւ եթե այս փոփոխություններն անում ենք, հետո էլ նորից կրկնակի հանրաքվե, կամ այլ գործողություններ, կարծում եմ ինչպես այն ժամանակ, հիմա էլ անտրամաբանական է եւ որեւէ ձեւով ողջախոհության սահմաններում չի տեղավորվում, այլ ընդամենը կեղծ օրակարգ է առաջ քաշվում»,- ասում է Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով` դեռ այն ժամանակվանից իրենք ասում էին, որ այդ հանրաքվեն, որը նշանակվել էր օրենսդրական գործընթացի խախտմամբ, այն ինչը որ կարող են Ազգային ժողովում անել, օրենքի խախտմամբ չտանեն հանրաքվեի դաշտ եւ չծախսեն 7 միլիոնի դոլարից ավել գումար. «Հիմա արդեն օբյեկտիվ պատճառներով հասկացան, որ իրենք Ազգային ժողովով այս հարցն ավելի հեշտությամբ կլուծեն, քան այդքան գումարներ ծախսեն, իսկ պատասխանատվությունը բարդեն ժողովրդի վրա»,-նշում է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ