News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ Հայաստանում «Արարում» անվամբ նոր քաղաքացիական նախաձեռնություն է ձեւավորվել: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, մամուլի ասուլիսին հայտարարեցին նախաձեռնության հիմնադիրները։

Նախաձեռնության խորհրդի անդամների կազմը հետեւյալն է՝ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյան, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյան, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյան, «Սասնա ծռեր»-ի նախկին անդամ Պավել Մանուկյան, Կարին Տոնոյան, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյան, կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյան։

 «Նախաձեռնության անդամները մտահոգված են այն իրողությամբ, որ այսօր լրջորեն վտանգված են երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, երկրի տնտեսությունը, բնակչության սոցիալական վիճակը, իրավական պետության հիմքերը, ազգային մշակույթը, հայ ընտանիքի բարոյական սկզբունքները, կրթությունը, գիտությունը, անգամ՝ երկրի միջազգային հեղինակությունը», - ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ