News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Գյումրիում դաժան ծեծից տուժած 13-ամյա աղջնակի դեպքի վերաբերյալ, որին այսօր կենտրոնից ճանապարհել են Գյումրի։ Տեսանյութում երեւում է, որ երեխային տուն տանելու է եկել նրա հորաքույրը, որն այսուհետեւ կզբաղվի աղջնակի խնամքով։ 

«Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնեց հորաքույրը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմն այսօր հրաժեշտ տվեց լիարժեք առողջացած Նազելիին: Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի:

Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունը հայտնեց բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին` Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ:

Տպել
Ամենաշատ