News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրվածներից միայն մեկ մարդ չի եկել՝ Յուրի Խաչատուրովը: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք ասել էինք, որ պատրաստ էինք անգամ գիշերով հավաքվել, եթե ինքը գար, որովհետեւ իր չգալով ինքը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի անդամների մոտ: Չասեմ՝ ինչ կասկածներ:

Ի՞նչ է նշանակում, որ նույն Արցախի նախագահը պատրաստ է պատասխանել մեր հարցերին, իսկ Յուրի Խաչատուրովը հաճույքով մասնակցում է Արցախում արգելափակված 5-րդ ալիքի կողմից նկարահանված ֆիլմում եւ չի գալիս իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու:

Հանձնաժողովի աշխատանքն ավարտված է, բայց մեր պետության մեջ կան այլ մարմիններ, որոնք պետք է արդեն այդ հանգամանքները, որոնք մեզ մոտ խնդիրներ, հարցեր են առաջացրել, պետք է ուսումնասիրեն: Եթե հարցեր մնացել են, ինքն արդեն պետք է պատասխանի այլ մարմիններում»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ իրենք հիմա քննարկում են ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ներկայացնելու նախագիծ, ըստ որի պաշտպանությանը վերաբերող քննիչ հանձնաժողովներում հրավիրյալները, անկախ նրանից՝ պաշտոն զբաղեցնում են, թե ոչ, չկարողանան մերժել հրավերը:

«Սեպտեմբերին կներկայացնենք ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների այն առաջարկը, որով քննիչ հանձնաժողով հրավիրված անձնավորությունը չկարողանա ասել՝ չեմ ուզում, չեմ գալիս: Ո՞նց, բա 8 տարի ղեկավարել ես ամենակարեւոր ռազմական կառույցը: Բոլորը եկան պատասխանեցին, իրենց ղեկավարն ինչի՞ չի գալիս: Ի՞նչ խնդիր կա, որ չեկավ:

Այդ խնդրի հետ կապված, թույլ տվեք չմանրամասնեմ, բայց խնդիր կար, ես հանուն մեր զինված ուժերի հանուն մեր ԶՈՒ այդ տարիների կառավարման... Այո, ապրիլյանի բարոյական պահանջն ավելի կարեւոր է, քան իրավականը: Բացի Խաչատուրովից բոլորը եկել են, իրենք էլ կարող էին ասել՝ կանոնակարգ օրենքը մեզ իրավունք է տալիս չգալ: Սեյրան Օհանյանը կարող էր ասել, Սերժ Սարգսյանը կարող էր ասել, Կարեն Կարապետյանը կարող էր ասել, բոլոր պաշտոնաթող գեներալները կարող էին ասել»,-ասաց Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ