News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիան» երկրում ներդրել է 500 մլն դոլար, սակայն աշխատում է վնասով: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին , ՀԾԿՀ-ում քննարկումների ժամանակ հայտարարեց ընկերության գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

«Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ կապված կարող եմ ասել, որ ընկերությունն այսօր բախվել է 100 մլն դոլարի չափով վարկի մարման խնդրի հետ: Դժվարությունները կապված են նրա հետ, ՋԷԿ-ն աշխատում է տարեկան ընդամենը մի քանի ամիս, քանի որ պետությունը  համապատասխան աշխատանքներ չի արել, որոնք խոստացել էր մի քանի տարի առաջ: Դա եւս մեկ ցուցանիշ է, որ ընկերությունը վնաս է կրում, այլ ոչ թե գերշահույթ է ապահովում»,-նշեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ