News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ռեժիմով իր մշտադիտարկման աշխատանքներն ու ստուգայցերն անցկացրել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում։

Ստուգայցերի դիտակետում են հատկապես այն ոլորտների տնտեսավարողները, որոնք, ըստ դիտարկումների ամփոփ պատկերի, առավել հաճախ են խախտում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը կամ որոնց վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են ահազանգեր։ Այդպիսիք են, օրինակ առեւտրի կենտրոնները, դեղատները, գեղեցկության սրահները, ատամնաբուժարանները։ Վերջին երկուսի դեպքում անվտանգության նորմերի չպահպանումն առավել ռիսկային է այն առումով, որ տարածությունը հաճախորդի եւ աշխատողի միջև խիստ փոքր է, ինչը երկուստեք զգալիորեն մեծացնում է վարակման ռիսկը։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերի ընթացքում արդեն առաջնորդվում են պարետի նոր որոշմամբ հաստատված հավելվածներով, որոնցով որոշ ոլորտներում գործող տնտեսավարողների համար կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանվել են անվտանգության նոր՝ առավել խիստ կանոններ։

Ստուգայցերի եւ դրանց արդյունքում արձանագրված խնդիրների ամփոփ պատկերը ցույց է տալիս, որ տնտեսավարողները ներկայում առավել բարեխճորեն են պահպանում անվտանգության կանոնները։

 Եթե օրեր առաջ պարետի կասեցմանն էր ուղարկվում դիտարկված ամեն երկրորդ տնտեսավարողի վերաբերյալ միջնորդություն, ապա ներկայում արդեն կասեցման միջնորդություն ուղարկվում է մոտավորապես ամեն հինգերորդի մասով։ Դա նշանակում է, որ իրազեկման աշխատանքների, ստուգայցերի եւ կասեցումների ակտիվ ընթացքը եւս հանգեցել է նրան, որ առավել մեծ ուշադրություն է դարձվում սահմանված կանոններին, եւ մարդիկ առավել տեղեկացված են դրանց հարցում։

Հաճախակի են դեպքերը, երբ տնտեսավարողները, ժամանակավորապես կասեցվելով հանդերձ,  գոհունակություն են հայտնում ԱԱՏՄ խորհրդատվության եւ նորմերը պահպանելու հարցում մասնագիտական ուղղորդման համար։

Թեժ գծով ստացված բոլոր բողոքներին ընթացք է տրվում սահմանված կարգով։

Մշտադիտարկման աշխատանքները եւ ստուգայցերը զուգակցվել են տասնյակ կասեցումներով՝ մայրաքաղաքում եւ մարզերում։ Ընդ որում՝ կասեցումներն արդեն առավել երկար ժամանակով են։  Կասեցված տնտեսվարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների եւ դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնց մոտ արձանագրվել են մարդկային կուտակումներ, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման եւ այլ խնդիրներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ