News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերում:

Այսօր՝ 04.06.2020թ, ՍԱՏՄ տեսուչների՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ, այնուամենայնիվ, լինում են։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով (Covid 19) չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, իսկ թերացումների մասին արձանագրությունները ներկայացնում են պարետատուն, որոնց հիմքով, 24 ժամով կամ ավելի երկար, կասեցվում է տնտեսավարողների գործունեությունը:

Անցած օրերի դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմք են ծառայել նաև այսօրվա կասեցումների համար. երկու տասնյակ հանրային սննդի կետեր խախտել են պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ պահանջները և նրանց գործունեությունը դադարեցվել է մեկ օրով:

Կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը:

ՍԱՏՄ աշխատակիցները պատրաստ են խորհրդատվությամբ ու ցուցումներով աջակցել բոլոր տնտեսավարողներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ