News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայտնի բրիտանացի պրիմատաբան եւ ՄԱԿ խաղաղության դեսպան Ջեյն Հուդոլը կարծում է, որ COVID-19-ի առաջացման պատճառը բնական պաշարների չափազանց շատ շահագործումն է եւ կենսաբանական տեսակների բնակության գոտիների ոչնչացումը։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը պայմաններ է ստեղծում հիվանդությունների տարածման համար կենդանիների շրջանում, որոնք հետագայում վարակում են մարդկանց, Եվրամնիության երկու լիազորների հետ առցանց-հանդիպմանը հայտարարել է նա։

«Մենք ինքներս ոգեկոչեցինք այն՝ կենդանիների եւ բնության հանդեպ լիակատար անհարգալից վերաբերմունքի պատճառով», - ասել է Հուդոլը: «Վայրի կենդանիների եւ տնային անասունների նկատմամբ մեր անհարգալից վերաբերմունքը ստեղծել է մի իրավիճակ, երբ հիվանդությունը կարող է փոխանցվել մարդկանց»,- հայտնում է HighTech+-ը:

Նրա կարծիքով՝ մարդիկ պետք է անհապաղ հրաժարվեն արդյունաբերական միջոցներով կենդանիներ բամացնելուց, դադարեցնեն բնական միջավայրի ոչնչացումը՝ հիվանդությունների եւ կլիմայի աղետների նոր բռնկումների ռիսկի պատճառով, ինչպես նաեւ հակաբիոտիկների հանդեպ կայուն գերբակտերիաների առաջացման պատճառով, գրում է Guardian-ը:

«Եթե մենք չսկսկսենք այլ կերպ գործել, ապա դատապարտված ենք»,- կանխատեսել է նա: «Մեզ շատ չի մնացել, եթե շարունակենք ապրել ինչպես նախկինում»:

ԵՄ ներկայացուցիչներն աջակցել են Հուդոլին եւ մտահոգություն հայտնել՝ կապված գյուղատնտեսության անընդունելի եւ ոչ էթիկ պրակտիկայի հետ: «Մենք մշտապես կաջակցենք կայուն անասնաբուծությանը՝ որպես այլընտրանք արդյունաբերական ինտենսիվ պրակտիկային»,- ասել է ԵՄ ագրոկուլտուրայի հարցերով լիազոր Յանուշ Վոյցեխովսկին:

Կորոնավիրուսի եւ բնական ռեսուրսների շահագործման միջեւ կապի հետ կապված մտահոգությունն աճում է: Բնապահպանների 18 խումբ միավորվել է՝ դադարեցնելու վայրի կենդանիների առեւտուրը, որոնց օգտագործում են ավանդական բժշկության համար եւ այլ նպատակներով: Նրանք մտադիր են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին խնդրել գլոբալ արգելք նախաձեռնել վայրի կենդանիների վաճառքի նկատմամբ:

Չնայած արգելքին՝ այդ շուկան մնում է շրջանառության առումով երրորդը՝ մարդկանց եւ թմրանյութերի վաճառքից հետո: Վայրի կենդանիների օրինական առեւտուրը գնահատվում է տարեկան 7-23 մլրդ դոլարի չափով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ