News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գործարարները անհանգստացած են՝ տարբեր ոլորտներում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության կոչերից։ Այս մասին ասված է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության այսօր՝ հունիսի 4-ին, տարածած հայտարարությունում։

«Համավարակի շրջանում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին միշտ չէ, որ կարելի է միանշանակ գնահատական տալ: Ակնհայտ է, որ եղել են և՛ իրավիճակին համապատասխան քայլեր ու լուծումներ, և՛, ցավոք, վրիպումներ: Մեզ՝ գործարարներիս, անշուշտ, ավելի տեսանելի են տնտեսությունում ծագած բարդությունները, գործադիրի խնդիրներն ու բացթողումները: Հարկ ենք համարում նշել, որ այդ սխալները մեծ մասամբ շտկելի են, և ակնկալում ենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի»:

Միաժամանակ միության անդամ  արդյունաբերողներն ու գործարարները մտահոգիչ են համարում կառավարությունում եւ Ազգային ժողովում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության մասին հայտարարությունները․

«Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում ազատականության գաղափարներից, պատեհ ու անպատեհ առիթներով հնչեցնում տարբեր ոլորտներում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության մասին։ Սա հարիր չէ ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն որդեգրած անկախ Հայաստանին և նպաստում է կառավարության գործունեության նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի ձևավորմանը», նշել են հայտարարության հեղինակները, նաեւ վստահություն հայտնել, որ այս նոր դրսևորումը նույնպես շտկելի է:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը բարձր է գնահատում Հայաստանի գործադիր իշխանության գործադրած ջանքերը մեր երկրի համար այս բարդագույն իրավիճակում․

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը՝ միևնույն ժամանակ ակնկալելով թույլ տրված բացթողումների ու սխալների շուտափույթ շտկում, խնդիրների հնարավորինս արագ լուծում և գործադիր իշխանության ներդաշնակ ու նպատակային աշխատանք՝ առանց ազատականության գաղափարներից որևէ նահանջի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Հայ եւ բելառուս գործարարները քննարկել են գործակցության հեռանկարները
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ նման ձեւաչափով հանդիպումները կարեւոր...
Ամենաշատ