News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը միասնական չի լինի․ կհայտնվեն միանգամից մի քանի դեղամիջոցներ՝ բնակչության տարբեր խմբերի համար։ Այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սակայն որեւէ դեղամիջոց հաստատ չի լինի։ Կլինի տարատեսակ պատվաստանյութերի եւ դեղամիջոցների մի ամբողջ շարք, որոնք կօգտագործվեն տարբեր խմբերի համար»,- հայտնել է նա։

Պոպովայի խոսքերով՝ պատվաստանյութի հայտնվելու ժամկետների մասին խոսելու համար առայժմ վաղ է։ «Հայտարարված ժամկետները ինչ-որ մեկի հույսն են, իսկ ինձ թվում է, որ մեզ համար հուսադրվելն առայժմ վաղ է»,- նշել է նա։

Հունիսի 2-ին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն հայտարարել էր, որ նոր կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները, պատվաստանյութի հաջող փորձարկումների դեպքում, կարող են սկսվել 2020թ․ աշնանը։ Բացի այդ, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Դաշնային խորհրդում կառավարական ժամին ելույթ ունենալով, հայտնել էր, որ Ռուսաստանում ներկայում կատարվում է նոր կորոնավիրուսի դեմ 47 պատվաստանյութի մշակում՝ 14 հարթակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ