News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը18։00-ին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 4-ին (ժամը՝ 19։00-ից 22։00-ն), հունիսի 5-ին (ժամը՝ 10։00-ից 22։00-ն) և հունիսի 6-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմերնարկի հունիսի 6-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 1685 համարը)»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ