News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը ոստիկանի կողմից՝ ասելով, որ «ռասիզմը սարսափելի բան է»։

«Ջորջ Ֆլոյդի այդ սպանությունը շատ սարասափելի է։ Ռասիզմը շատ սարսափելի բան է։ Հասարակությունը Միացյալ Նահանգներում շատ բեւեռացած է»,- ZDF ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել նա։

Պատասխանելով երկրում մոլեգնող ցույցերի եւ անկարգությունների հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների մասին հարցին՝ Մերկելն ասել է, թե առայժմ նա փորձում է «միավորել մարդկանց, հասնել հաշտության», «ԱՄՆ առաջնորդի քաղաքական ոճը շատ վիճելի է»։ «Ես աշխատում եմ աշխարհով մեկ ընտրված նախագահների հետ եւ, իհարկե, ամերիկյան նախագահի հետ, եւ ես հուսով եմ, որ մենք կկարողանանք խաղաղություն բերել այդ երկիր»,- նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ