News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդական Գյոթեբորգ քաղաքում լապմ անջատողի թափուր աշխատատեղ է հայտնվել, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Sveriges Radio-ն: Թափուր աշխատատեղերի պայմանների համաձայն՝ աշխատակիցը պետք է ամեն առավոտ եւ երեկո զեկուցի աշխատանքի գալու եւ տուն գնալու մասին, ինչպես նաեւ անջատի եւ միացնի լույսը երկաթուղային կայարանում: Մնացած ժամանակը նա կարող է անցկացնել իր հայեցողությամբ: Առաջարկվող աշխատավարձը 21 հազար շվեդական կրոն է (մոտ 2000 դոլար):

Այս թափուր աշխատատեղը նկարիչներ Սայմոն Գոլդինի եւ Ջեյկոբ Սենեբիի «Հավերժ զբաղվածություն» նախագծի մի մաս է: Նախագծի բյուջեն հատուկ հիմնադրամում է եւ յոթ միլիոն կրոն է կազմում, ինչը պետք է բավարար լինի 120 տարի աշխատանքի տեղավորելու համար:

Թափուր աշխատատեղի համար արդեն 175 մարդ է դիմել տարբեր երկրներից: Ըստ նկարիչների՝ նրանք նույնիսկ պատրաստ են աջակցել հարմար աշխատողի աշխատանքային ներգաղթին: Ընդ որում, չափանիշները, որով ընտրվելու է լամպ անջատողը, չեն հրապարակվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ