News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը չի բացառել Թուրքիայի հետ ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը՝ ընդգծելով, որ Հունաստանը ցանկացած սցենարի պատրաստ է եւ մտադիր է ցանկացած միջոցով  պաշտպանել իր իրավունքներն ու սահմանները:

«Մենք դա չենք ցանկանում, բայց ցանկանում ենք հասկացնել, որ հնարավոր ամեն ինչ կանենք մեր ինքնիշխան իրավունքները հնարավորինս առավելագույն չափով պաշտպանելու համար»,- Star TV-ի եթերում ասել է Նիկոս Պանայոտոպուլոսը:

Հունաստանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը կատարվել է մի քանի ժամ հետո այն բանից, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում մամուլի ասուլիս է անցկացրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայես ալ Սարաջի հետ: Էրդողանն ասել է, որ Թուրքիան եւ Լիբիան կշարունակեն Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Հունաստանի ծովային տարածքում նավթի հետախուզումն ու հորատումը:

Հունաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ Թուրքիան «ագրեսիվ» է, բայց Հունաստանը կարող է այդ ագրեսիան սանձել «ԶՈՒ ուժի գործադրմամբ»: «Վերջին շրջանում Թուրքիայի պահվածքը բավականին ագրեսիվ է: Կարծում եմ, որ Հունաստանի համար այս պահվածքը հաղթահարելու, որն ընդհանուր առմամբ ագրեսիայի է միտված, միակ միջոցն այն է, որ սպառի իր ամբողջ դիվանագիտական զենքը, իսկ մյուս կողմից՝ ԶՈՒ զսպող ուժի ուժեղացման ապահովումը»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ