News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գործողություններն ուղղված են ոչ միայն Կիպրոսի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների դեմ: Այս մասին հունական OpenTV-ի հետ հարցազրույցում ասել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը:

Նրա խոսքով՝ Անկարայի գործողությունները տարածաշրջանում մտահոգություն են հարուցում տարածաշրջանի եւ դրա սահմաններից դուրս բոլոր պետությունների շրջանում: «Ես երեքշաբթի խոսել եմ իմ գերմանացի գործընկերոջ հետ: Ակներեւ էր, որ նա մտահոգված է Թուրքիայի գործողություններով, հայտարարություններով եւ ընդհանրապես նրա մոտեցմամբ, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները»:

Նա նշել է, որ Կիպրոսն ու Հունաստանը մշտական կապ են պահպանում՝ հավելելով, որ երկու երկրներն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկեն՝ հնարավոր «թեժ միջադեպից» խուսափելու համար: «Բոլորը հասկանում են, որ իրադարձությունների նման զարգացումն անչափ բացասական կլինի»,- ասել է նա:

Կիպրոսի ԱԳ նախարարը հիշատակել է նաեւ տարածաշրջանի մյուս երկրների հետ Կիպրոսի եւ Հունաստանի համագործակցության մասին՝ նշելով, որ առաջիկայում կհայտարարվի կոնկրետ նախաձեռնության մասին պետությունների հետ, որոնց առնչվում են Թուրքիայի անօրինական գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ