News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ին մեկնարկում է Իթվինինգ միջազգային ծրագրի առաջին առցանց համաժողովը, որին կարող են մասնակցել Իթվինինգ ծրագրի մասնակից դպրոցների տնօրենները և ուսուցիչները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մասնակցության իրավունք կտրվի այն դեպքերում, եթե ուսուցիչը կամ տնօրենը ծրագրում գրանցվել են 2019 թ. սեպտեմբերի 1-ից հետո, կամ էլ գրանցվել են ավելի վաղ, բայց երբևէ չեն ներկայացրել նախագիծ։ Հայտ ներկայացրած բոլոր մասնակիցները, որոնք համապատասխանել են սահմանված պահանջներին, ստացել են էլեկտրոնային նամակներ:

Նամակում տրված հրահանգները կատարելուց հետո նրանք իրենց իթվինինգյան էջերին ստացել են նաև մասնակցության հրավերներ։ Համաժողովը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի «Աջակցող գործընկեր» գործակալությունը Հայաստանում: Իթվինինգ միջազգային ծրագրի առցանց համաժողովի աշխատանքը կավարտվի հունիսի 9-ին:

Հիշեցնենք, որ Իթվինինգի՚ մայիսին նախատեսված սեմինարը չեղարկվել էր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակը: Այս հանգամանքով պայմանավորված` Իթվինինգի թիմը որոշել է միջոցառումը տեղափոխել առցանց հարթակ։

Տպել