News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հիմա բարեփոխումների համար ամենալավ շրջանն է, որովհետեւ մենք տնտեսական եւ մյուս առումներով այլեւս որեւէ կորցնելու բան չունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019-ին մենք շատ զգույշ էինք, որովհետեւ ուզում էինք այնպես անել, որ տնտեսական դինամիկան որեւէ կերպ չտուժի: Մենք կենտրոնացած էինք տնտեսական աճ, ակտիվություն, եկամուտներ ցույց տալու, ունենալու վրա: Իսկ հիմա մենք կորցնելու բան չունենք, մեր այսօրը կորսված է եւ մենք պետք է մտածենք վաղվա մասին:

Խոսքը մասնավորապես գույքահարկի փոփոխության մասին է, խոսքը համատարած հայտարարագրման համակարգի փոփոխության մասին է, խոսքը առաջիկայում կլինի կանխիկի կրճատման փոփոխության մասին:

Գույքահարկի հետ կապված մի շատ կարեւոր փիլիսոփայական փոփոխություն: Այսօր մինչեւ 3 մլն դրամի գույքը ազատված է գույքահարկից: Այն քաղաքացին, որ 3 մլր դրամից պակաս արժեքով գույք ունի, ինքն էլ պետք է արտահայտի պետություն ունենալու  իր կամքը: Թող ինքը վճարի տարեկան 100-300 դրամ: Եթե այդ 300 դրամը պահեց իրեն, դա այդ մարդու կյանքում որեւէ բան փոխե՞լ է: Չի փոխել, բայց պետության կյանքում շատ բան է փոխում»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ այս փոփոխություններով իրենք ֆիսկալ հարց չեն լուծում. «Մենք լուծում ենք մի հարց՝ մենք 20 տարի հետո Հայաստանը որպես պետություն գոյություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ