News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետության եւ անհատի միջեւ հարաբերությունների խորը վերանայման գործընթաց է տեղի ունենում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մենք տեսնում եւ վերլուծում ենք պետական ​​համակարգի եւ անհատի փոխհարաբերությունները եւ հարց ենք տալիս. ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր պետությունն ու պետականությունը: Արդյո՞ք մենք իսկապես դրանք ընկալում ենք որպես գրքերում նկարագրված բռնության գործիք, թե՞ մենք Հայաստանը դիտարկում եւ ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր ցանկության արտացոլում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ սա հայեցակարգային խնդիր է: Այժմ կորոնավիրուսի համավարակի շրջանում անհրաժեշտ է վերանայել հարաբերությունները պետական ​​համակարգի եւ անհատի միջեւ: «Ըստ հին ընկալման՝ օրենքները գրում են իշխանավորները՝ մեզ՝ քաղաքացիներիս վերահսկելու համար: Բայց պետք է լինի այնպես, որ մենք բոլորս ենք ստեղծում օրենքները՝ որպես գոյակցության կանոն»,- շեշտեց Փաշինյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել