News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Երկու երեխաներիս մոտ  բնածին արատ կա՝ ձեռքերի մատների դեֆորմացիա, վիրահատությունն անվճար է, սկայն սոցիալապես ծանր վիճակում ենք գտնվում եւ անագմ ճանապարհածախսի համար գոըմար չունենք, որ տանենք Երեւան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզի Մալիշկա Գյուղի բնակիչ Դիանա Սաղյանը։

Նրա խոսքով՝ ամուսնու՝ Անդրանիկ Ավագյանի մոտ էլ նույն խնդիրը կա, ինչի պատճառով նա չի կարողանում աշխատել։

«Ամուսինս ի ծնե առողջական խնդիր ունի, երրորդ կարգի հաշմադամություն ունի։ Եկու երեխա ունենք, տղաս շուտով 4 տարեկան կլինի, 2 անգամ վիրահատել են, մի անգամ 6 ամսականում, մի անգամ մեկուկես տարեկանում, բայց հիմա վիճակը գնալով վատանում է, բացի ձեռքի եւ ոտքի մատների դեֆորմացիայից նաեւ ունի ծուռթաթություն եւ ոտքերը գնալով թեքվում են դեպի ներս։ Բժիշկն ասել է հունիսի 10–ին զանգենք իրեն, գուցե վիրահատության օր նշանակեն, տանենք։ Աղջիկս էլ այս ամիս կդառնա 6 ամսական, նրա մոտ էլ առկա է մատների դեֆորմացի, դեռ փոքր է, երեք ամիսը մեկ տանում ենք Երեւան, որ ստուգեն, տեսնեն, երբ է հնարավոր վիրահատել»,– ասաց նա։

Բնակչի խոսքով՝ իրենք սեփական տուն էլ չունեն, ուրիշի տանն են ապրում, մի քանի անգամ դիմել են կառավարություն, մարզպետարան, բայց մեժում են ստացել. «Հինգ անգամ միայն վարչապետի աշխատակազմին ենք նամակ ուղարկել, մարզպետարանից պատասխան է եկել, որ հնարավոր չէ օգնել, քանի որ մարզում բնակարաշինություն չի իրականացվում։ Մի անգամ էլ «Այո»–ի քարոզարշավի ժամանկ վարչապետի օգնականին նամակ փոխանցեցի, բայց էլի պատասխան եկավ, որ նպաստ եք ստանում, բուժօգնությունն անվճար է եւ այլն։ Ամուսնուս թոշակը 26.500 դրամ է, իսկ մեր նպաստը 29.000 դրամ, դրանով ո՞նց ապրենք։ Մի քանի հատ էլ վարկեր ունենք, ապառիկներ։ Մինչեւ երեխաների ծնվելը, դե չգիտեինք, որ նման խնդրով կծնվեն, ապառիկով հեռուստացույց ու սառնարան վերցրեցինք, իսկ այդ վիրահատությունների ժամանակ գումար չկար, վարկ վերցրեցին, որ գոնե կարողանանք Երեւան տանենք, մի խոսքով ահավոր վիճակ է»։

Նրա խոսքով՝ վերջին անգամ, երբ մարզպետարան են դիմել, պատասխանել են, որ միայն կորոնավիրուսի համավարակից հետո հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել մարզպետի հետ եւ այդ հարցով խոսել. «Կորոնավիրուսը չգիտենք, թե երբ կանցնի, մենք այդքան չենք կարող սպասել, երեխաներիս վիճակը գնալով վատանում է»։

Եթե կան մարդիկ, որ ցանկանում են օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 098458222, 098120073, Դիանա Սաղյան։

Տպել