News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2020 թվականի մայիսի 29-ին Global Affairs Canada-ն (GAC) հրապարակել է Կանադայի ռազմական արտահանման մասին իր տարեկան զեկույցը, հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC):

2017-ին կանադական մասնավոր ընկերությունների կողմից Ադրբեջանին զրահատեխնիկայի վաճառքը սկսելուց ի վեր սա արդեն երկրորդ տարին է, երբ Կանադան Ադրբեջանին չի ներառում ռազմական ապրանքների առեւտրով զաղվող երկրների շարքում: 2019-ի հոկտեմբերին Սիրիայում «Խաղաղության աղբյուր» օպերացիայից հետո, որը նախաձեռնել էր Թուրքիան, Կանադան եւս արգելել էր ռազմական արտահանումն Անկարա, որն անորոշ ժամանակով վերականգնվել էր 2020 թվականի ապրիլին:

2020 թվականի հունիսի 4-ին զեկույցի հրապարակումից հետո ANCC-ն նամակ էր ուղղել Կանադայի արտգործնախարարին: Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը բարձր էր գնահատել կառավարության որոշումը եւ կոչ էր արել նախարարին շարունակել զերծ մնալ զենքի առեւտրից ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: ANCC-ի համանախագահները նամակում հայտարարել են, որ «Թուրքիան եւ Ադրբեջանը լուրջ ռազմական սպառնալիք են ներկայացնում իրենց մերձավոր տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս:

Մինչ Թուրքիան շարունակում է ապակայունացնել Մերձավոր Արեւելքը եւ սպառնալ տեղի փոքրամասնությունների գոյությանը, Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է իր ռազմական պատրաստվածությունը՝ անընդհատ ազդարարելով Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունների վերսկսման մասին՝ միաժամանակ սպառնալով ուղիղ կերպով հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ